Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի նպատակն էր երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիրքը

Մայիս 11,2017 15:07

Մայիսի 10-ին ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում ամփոփվեց «Հետաքրքիր ընթերցող« մրցութային նախագիծը:

Այն իրականացվել է Ազգային ինստիտուտի աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչն է մանկավարժ Գայանե Մկրտչյանը:

Նախագծին մասնակցում էին 10-12-րդ դասարանի աշակերտները:

«Մեր աշխատանքները տևեցին ավելի քան 5 ամիս, բոլոր երեխաները դարձան իմը, նրանք մեկ մարդու նման, միասնական ու կազմակերպված հաճախում էին ընթերցանության դասերին՝ դառնալով վարպետ ընթերցողներ»,- ասաց Գայանե Մկրտչյանը:

Տեղեկացրեց նաև, որ սկզբում ունեին 250 դիմում հայտ:

«Այդ 250 երեխաներից մնացին միայն 12-ը, և թիվը պատահական չէր, նրանք մեր երկրային առաքյալներն են, մեր գործին Աստծո մատը խառն էր», – հավելեց Գայանե Մկրտչյանը:

Նախագծի նպատակն էր երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիրքը, դեպի ընթերցանությունը: Կայացմանը նպաստեց նաև թեմայի ընտրությունը: Թեման՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքն» էր:

«Մասնակից երեխաները մհերյան ոգու կրողներն են: Ուրախալի է, որ նման բարդ գիրքը այսքան մեծ հետաքրքրություն վայելեց: Այսօր գրքերն ու գրողները շատ են՝ մեզ պակասում են միայն ընթերցողները: Եվ այս նախագիծը ավելացրեց ընթերցասերների թիվը: Նրանք այստեղից կհեռանան գիտելիքներով բեռնված»,- ասաց տիկին Գայանեն:

«Սա երթ է դեպի մհերյան ոգի, մենք հպարտ ենք այն կրելու համար, այն մեր ճանապարհը լցրեց լույսով»,- ասաց մասնակից Դավիթ Բալաբեկյանը:

Մրցույթային օրերի ընթացքում մասնակիցները այնքան էին ընկերացել, որ նրանց միջից դուրս էր եկել նախանձախնդրությունը և մեկի հաղթանակը բոլորինն է», – հավելեց Գայանե Մկրտչյանը:

Ամփոփվեցին հաղթողների անունները, բոլոր երեխաները ստացան գրքեր և պատվոգրեր՝ «Կենաց ծառի» տեսքով:

 

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031