Լրահոս
Օրվա լրահոսը

Օսմանցիները վստահեցնում էին հայերին, որ ապստամբությունը Կովկասում անհրաժեշտ է. aliq.ge

Մայիս 11,2017 14:53

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 12-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» վրացալեզու թերթերում, 1915 թվականի նոյեմբերդեկտեմբեր ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1915/11/27 #153

Օսմանյան Հայաստանում հայերի ապստամբության առաջնորդ Ռուբենի հիշողությունը
Սասունում հայերի ապստամբության առաջնորդներից մեկը` Ռուբենը, Պետրոգրադում հանդիպել է մի քանի դիվանագետի, որպեսզի ծանոթացնի Օսմանյան Հայաստանի իրավիճակին: Պետրոգրադից նա ուղևորվել է Մոսկվա` հանդիպելու տեղի հայերին: Մոսկվայում, հայ ներկայացուցիչների շրջանում, Ռուբենը խոսել է Օսմանյան կայսրության հայկական վիլայեթներում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Պատերազմը սկսվելուն պես Էրզրումում հրավիրվել է դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչներից կազմված համաժողով: Երբ երիտթուրքերն իմացել են համաժողովի մասին, ներկայացուցիչներ են ուղարկել: Վերջիններս հայերին հայտնել են, որ եթե Օսմանյան կայսրությունը որոշի հարձակվել Ռուսաստանի վրա, ապա հայերը պետք է աջակցեն Օսմանյան կառավարությանը` Կովկասում ապստամբություն բարձրացնելով: Հայերը պետք է կազմեն քարոզչական խումբ և ուղևորվեն Կովկաս` լուծելու այդ հարցը: Օսմանյան առաքելության ներկայացուցիչները նաև նման քարոզչությամբ զբաղվողներ են բերել, որոնց ղեկավարը եղել է Ամիր-Շիհմաթը:

Օսմանցիները վստահեցնում էին հայերին, որ ապստամբությունն անհրաժեշտ է և առաջիկայում կապստամբեն նաև թաթարները, վրացիները և այլ լեռնեցի ժողովուրդներ: Օսմանցիները համաժողովի ժամանակ նաև ներկայացրել են կովկասյան ժողովուրդների ապագա քարտեզը, ըստ որի՝ Քութայիսիի և Թբիլիսիի նահանգները, Սուխումին, Բաթումիի նահանգը և Տրապիզոնի վիլայեթի մի մասը վրացիներին է պատկանում, Լեկեթին, լեռնային նահանգները մինչև Կավկավ, Բաքուն և Գյանջայի նահանգի մի մասը` թաթարներին, իսկ Ղարսը, Էրևանի նահանգը, Գյանջայի մի մասը և Էրզրումի վիլայեթի մի մասը, Վանի և Բիթլիսի վիլայեթներն ամբողջովին` հայերին: Օսմանցիների ծրագրի համաձայն, սրանք բոլորն ինքնավար միավորներ կլինեն, իսկ գերագույն վերահսկողությունը կպատկանի Օսմանյան կայսրությանը: Հայերը չեն համաձայնել օսմանցիների այս ծրագրին, ինչից հետո սկսել են ճնշել հայերին: Ռուբենը պարզ ներկայացրել է հայ-օսմանական հարաբերությունները:

Զոհեր շատ կան… ավարտեց Ռուբենը… Միայն Մուշի շրջանում սպանված կլինի մոտ 60 հազար հայ: Նույն իրավիճակն է եղել նաև այլ վայրերում:

Վրաստան 1915/12/6 #161

Հայերի կյանքը
Բժշկա-սանիտարական բանակ է ուղարկվել Վան, որը մոտ 140 մահճակալ կտեղադրի: Բանակը ղեկավարում է Կովկասի քաղաքների միության հոգաբարձու Աթանեսյանը: Նրան նաև վստահվել է սննդի կետեր պատրաստել տարբեր վայրերում:

Հայկական թերթի փոխանցմամբ` Վան է վերադարձել մոտ 6 հազար փախստական: Առաջին անհրաժեշտության պարագաները երբեմն չեն բավարարում: Ռուսական բանակի հրամանատարի հրամանով բացվել են բոլոր հացի փռերը, գործարկվել են նաև ալրաղացները:

Նյութի մանրամասները կարդացեք aliq.ge-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031