Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ իջեւանցիների բողոքի ցույցի եւ Հյուսիս-Հարավի մասին

Մայիս 11,2017 14:49

Իջեւանի միջպետական ճանապարհի փոսալցման աշխատանքները մայիսի 15-20-ը կավարտվեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի բնակիչները ի նշան բողոքի, փակել էին միջպետական ավտոճանապարհը. նրանք դժգոհում էին ճանապարհի կիսաքանդված վիճակից, ինչպես նաեւ գյուղմթերքների փողոցային առեւտուրն արգելելու որոշումից:

«Հաղարծինի ճանապարհի հատվածը, որ միշտ վատ վիճակ էր, երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը՝ ինչո՞ւ են միջպետական կարեւոր ճանապարհները վերանորոգում բողոքի ցույցերից հետո, նախարարն այսպես պատասխանեց. «Հայաստանի ճանապարհները բարվոք վիճակի բերելու համար մոտ 500 միլիարդ դրամի ներդրում է հարկավոր: Հնարավորությունները սահմանափակ են, անում ենք մաքսիմալ չափով»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031