«Սիրիայում քրդական ինքնավարության գոյությունը փաստ է, որին խոչընդոտում են տարածարջանային զարգացումները: Սիրիան, Իրաքը, Իրանը եւ Թուրքիան ցավագին են ընդունում այդ փաստը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության շուրջ զարգացումներին՝ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա բնորոշմամբ՝ այս փուլում քրդերի մեծամասնությունը կողմ է, որ իրենց ինքնավարությունը գործի դաշնային Սիրիայի կազմում. «Սակայն դրանից ավելիին նրանք պատրաստ չեն»:
Փորձագետը կարծում է, որ Սիրիայում թուրք-քրդական հակամարտությունն առաջիկայում ավելի կխորանա. «Թուրքերն ամեն ինչ կանեն՝ քրդերին ճնշելու համար: Քրդական ակտիվացող գործոնը Թուրքիայի ամենամեծ գլխացավանքն է»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ