ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Facebook-ի իր էջում:
«Հենց նոր ԵՄ նախարարների խորհուրդը վերջնական որոշում կայացրեց մեզ՝ Ուկրաինայի քաղաքացիներիս, առանց վիզայի ճամփորդելու իրավունք տալու վերաբերյալ: Մայիսի 17-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում, ինչպես մենք պայմանավորվել էինք մեր եվրոպացի ընկերների հետ, հանդիսավոր կերպով կստորագրեն համապատասխան օրենսդրական ակտը: Դա, ամենայն հավանականությամբ, կլինի Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում 3 տարվա ծառայության ընթացքում իմ ամենակարևոր այցերից մեկը»,- գրել է Պորոշենկոն:
Նախագահի խոսքով՝ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո որոշումը կմտնի ուժի մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ