Երբ 2014 թվականից պետությունը դադարեց քաղաքացիներին գործազրկության նպաստ վճարել, հայտարարվում էր, որ դրա փոխարեն իրականացվելու են ակտիվ զբաղվածության ծրագրեր, այդ թվում՝ ամենակարեւորներից մեկը համարվող փոքր եւ միջին բիզնեսին աջակցության ծրագիրը։
Պետությունը ներկայացնում էր, որ գործազրկության նպաստը մարդու մեջ մուրացկանի հոգեբանություն է ձեւավորում, հետեւաբար ավելի ճիշտ կլինի նրան օգնել՝ սեփական բիզնես ու մշտական զբաղվածություն ունենալու հարցում։
Խոստացվում էր, որ շահառուների համար կազմվելու են ստանդարտ բիզնես ծրագրեր, եւ երբ նրանք դիմեն զբաղվածության տարածքային կազմակերպություններ ու ցանկություն հայտնեն այս կամ այն բիզնեսը հիմնադրել, համապատասխան աշխատակիցները, այդ անձանց կարիքները գնահատելուց հետո, բիզնես ծրագրերի բազայից պետք է հրամցնեն արդեն պատրաստի ծրագիրը, որը նաեւ պետք է տեղայնացնեն։ Ծրագիրը ֆինանսավորվելու էր պետական բյուջեից։
Շրջադարձային այս փոփոխության ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված էր շուրջ 56 հազար գործազուրկ։ Գործազրկության նպաստ ստանում էր նրանցից ավելի քան 9200-ը։ Այդ նպատակի համար տարեկան հատկացվում էր մոտ 1 միլիարդ 600 միլիոն դրամ։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում