Օրեր առաջ տոնեցինք մեր հաղթանակները: Ցավոք, այդ հաղթանակը կերտող իրական հերոսների մի մասն այսօր, տարբեր մեղադրանքներով, բանտերում է `Սամվել Բաբայան, Խաչիկ Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյան, Վլադիմիր Առաքելյան, Պավլիկ Մանուկյան, Արայիկ Խանդոյան, Հարություն Սարիբեկյան, Շանթ Հարությունյան և այլք:
Ու ցավոք, Հայաստանի իշխանություններն այսօր ավելի մեծ հաճույքով բանակցում են թշնամիների հետ, երկխոսում, փորձում լեզու գտնել, քան պետության համար կյանք չխնայած ազատամարտիկների: Գոնե մեկ անգամ փորձ չարեցին հասկանալու, թե ինչու են Արցախյան ազատամարտի շատ նվիրյալներ, իրական հերոսներ, ըմբոստացել իրենց դեմ: Փոխարենը` ձեռքները քշտած, աջ ու ձախ գործ են կարում, իգլաներ ու չգիտես ինչեր հայտնաբերում տղերքի մոտ, բանդիտներ ու ահաբեկիչներ անվանում ու առանց գրամ մտահոգության ու սթափության` շարունակում հրճվել, շքեղ տոնախմբություններ կազմակերպել, սեփական «սխրանքներն» օրնիբուն հրամցնել…
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ