Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավար. «Խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը 48,8%-ից նվազել է, դառնալով 33,2%» (Տեսանյութ)

Մայիս 11,2017 12:19

«ՊԵԿ-ը բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց մի մասն ընթացքի մեջ է»,- այսօր Պետական եկամուտների կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Յոթ ամիսների ընթացքում, ըստ պարոն Հարությունյանի, հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել: «2016թ. հոկտեմբերից 2017-ի ապրիլը ՊԵԿ-ը ապահովել է 653.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 46.1 մլրդ դրամ կամ 7,6%: 500.3 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 մլրդ դրամ կամ 9,4%, իսկ մաքսային մասով՝ 3 մլրդ դրամ կամ 1,9%»:

ՊԵԿ ղեկավարի տվյալներով՝ 2,5 անգամ նվազել է հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջոցառումների քանակը: Նրա խոսքերով՝ 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8%, հիմա ստվերը նվազել է: Մարտին այն կազմել է 33,2%:

Մանրամասներն շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031