Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները մեկ առանձնահատկություն ունեն: Դա այն է, որ մի քանի ուժեր պարզապես չմասնակցեցին այս ընտրություններին: Մնացածը`զարմանալու ոչինչ չկա, մանավանդ, որ Երեւան քաղաքում արդեն մի քանի անգամ ընտրություններ եղել են:
Ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, Էմին Երիցյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ոճը ներմուծվեց Երեւանում: Նա նկատի ունի, որ քննադատությունը երբեմն անցնում էր անձնականի սահմանը: Բայց, ընդհանուր առմամբ, քարոզարշավը ստացված է համարում, կարծում է, որ բոլորը կարողացան ասել իրենց ասելիքը:
Անդրադառնալով քարոզարշավում հնչած նախընտրական խոստումներին, ընդհուպ մինչեւ աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարություններին, բանախոսն ասաց, որ դրանք քաղաքական տրամաբանության մեջ են. «Կարող են նաեւ խոստանալ երկնքից աստղեր իջեցնել»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ