ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մոսկովյան այցից գրեթե մեկ ամիս անց Վաշինգթոն ժամանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Երեկվա հանդիպումերի ձևաչափը նույնությամբ կրկնում էր մոսկովյան սցենարը. երկու արտգործնախարարների հանդիպմանը հաջորդել է նրանց ընդունելությունը նախագահ Դոնալդ Թրամփի մոտ: Նույնն է նաև հանդիպումների օրակարգն ու դրանց բովանդակությունն, ավելի ստույգ այն, որ կողմերը չեն հանգել որևէ կոնկրետ պայմանավորվածության:
Մոսկվան, անշուշտ, շահագրգիռ էր, որ վաշինգթոնյան ռաունդում գոնե քննարկվեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը: Վաշինգթոնում կարծում են, որ նույնիսկ այդ հարցի քննարկումը չի «հասունացել», էլ չասենք պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին: Մոսկվային մնում է հուսալ, որ պատժամիջոցների հարցը գուցե քննարկման առարկա դառնա հուլիսի սկզբին, երբ տեղի է ունենալու Պուտին-Թրամփ հանդիպումը: Նույնիսկ տակտիկական այնպիսի հարցում, որը վերաբերում է Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծմանը` երկու մայրաքաղաքներում առկա է առնվազն չհասկացվածություն:
Սարգիս Արծրունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում