«Շնորհակալություն հայտնենք տիկին Հովհաննիսյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար: Ցանկանանք իրեն ամենայն բարիք, և այն արդյունավետությունը, որը ցուցաբերել է կառավարությունում, նույնը թող ցուցաբերի նաև Ազգային ժողովում: Շնորհակալ եմ, չափազանց շատ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հրաժեշտ տալով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, որը պատգամավորի մանդատ է ստացել:
Արփինե Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարության անդամներին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«համատեղ» ածականը ոնց որ – ճաշակաւոր – բառախաղ լինի…