Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական քայլ է կատարվում հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում. Արփինե Հովհաննիսյան

Մայիս 11,2017 12:05

Հայաստանում ներդրվում է ազդարարման ինստիտուտը: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում ու օրենսգրքերում կատարվող փոփոխությունների փաթեթի նախագիծը, այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կստեղծվի միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացուն անանուն կերպով կոռուպցիոն բնույթի դեպքի մասին իր ունեցած տեղեկատվությունը ազդարարել իրավասու պետական մարմնին:

«Մենք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, նախատեսել ենք նաև ազդարարների պաշտպանության երաշխիքներ, այն նույն երաշխիքները, որոնք տրամադրվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց: Օրինակ՝ անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը, պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը և այլն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ այս ինստիտուտի ներդրումը, ըստ էության, համարելով հեղափոխական քայլ հակակառուպցիոն փաթեթի շրջանակում:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031