Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Ինչպես տեղեկանում ենք «Շանթ» ՀԸ «Հորիզոն» հաղորդաշարից` հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան:
Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը, որին վիրահատել են Ստեփանակերտի հոսպիտալում: Վիճակը կայուն է: