«Որքան Տիգրան Սարգսյանի Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ լինելուց դրական ազդեցություն եղավ, նույնքան էլ Յուրի Խաչատուրովի նոր պաշտոնից: Այսինքն` ոչ մի օգուտ: Այն, որ Խաչատուրովի նշանակումը տեղի ունեցավ, պարզապես նշանակում է, որ Ռուսաստանը մյուս «դաշնակիցների» հետ վիճելի հարցերը կարգավորել է: Յուրի Խաչատուրովն էլ ենթարկվելու է «դաշնակիցների», առաջին հերթին, իհարկե, Մոսկվայի քմահաճույքներին, նրա Հայաստանի քաղաքացի լինելը կապ չունի»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը:
Կարդացեք
«Առավոտ», 10.05.2017