Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. «Ի՞նչ վատ բան կա, որ մարդը միլիոնատեր է». «Ա1+» (Տեսանյութ)

Մայիս 10,2017 23:30

2009-ի Երեւանի ավագանու ընտրություններից 4 օր առաջ կոալիցիայից հրաժարված Դաշնակցությունը դիմում է իշխանություններին կոչով, որ հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից, քաղաքապետի թեկնածուն ձախողված է համարում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը:

2009-ին Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանը ավագանու ընտրությունների եզրափակիչ հանրահավաքում արձանագրում է, որ իրենց ապրած յուրաքանչյուր օրը նվիրված է Հայաստանին, կուսակցությունը 12 տարի քայլում է հավատքով եւ նվիրվածությամբ հանուն ժողովրդի, որի քվեն էլ ակնկալում է:

Կենտրոն համայնքի բակերից մեկում քաղաքապետի հանրապետական թեկնածու Գագիկ Բեգլարյանը բացում է հերթական խաղահրապարակը: Թեկնածուն Կենտրոնի բնակիչներին զեկուցում է, որ նախորդ 7 տարիներին իրենց համայնքի թաղապետի պաշտոնում ինքը իդեալական չի եղել, աշխատել է թերություններով, բայց դրանք իր մեղքով չեն եղել. «Ես չէի կարող բացատրել մեր բնակիչներին, որ այսօր կաֆեների երաժշտությունը, որ խանգարում է ձեզ, թաղապետարանը դրա վրա վերահսկողություն չունի, ունի առողջապահության նախարարությունը եւ քաղաքապետարանը այսօր»:

Մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանի ընդհատակում գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, որ ավագանու ընտրություններում իր երեխաների ապագան վստահում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա ընտրողներին կոչ է անում իրենց քվեն տալ Հայ ազգային Կոնգրեսին: Հիշեցնենք, որ մարտի 1-ի դեպքերից հետո ընդհատակում է գտնվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2013-ի ավագանու ընտրություններից առաջ հանրապետական պատգամավորներն անօրինական ոչինչ չեն տեսնում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ հանած 6 միլիոն դոլար ունեցվածքի մեջ. «Տարոն Մարգարյանը որքան ես հիշում եմ արդեն 20 տարեկանից ունեցել է իր փոքր էսպես ասած գործունեությունը, բիզնեսը»:

Պատգամավոր Կարինե Աճեմյանը նույնիսկ զարմացած է՝ ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդը միլիոնատեր է, հատկապես որ այդ միլիոնները մարդը հայտարարագրել է. «Եթե թաքցներ, այ էդ ժամանակ պիտի ինչ-որ ձեւով հանդես գայիք»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031