Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը վերլուծեցին իրենց մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը

Մայիս 10,2017 21:00

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ, 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի հետ այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Ըմբիշները գնահատեցին իրենց մրցելույթները Նովի Սադում:

Վալոդյա Ֆրանգուլյանը գոհունակություն հայտնեց, որ կարողացավ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճել: Սակայն նա դա իր հնարավորությունների սահման չի համարում:

«Ես գիտեմ մրցակիցներիս: Իմ քաշային կարգում չկա այնպիսի ըմբիշ, որին չկարողանամ հաղթել: Սերբիայում կիսաեզրափակչի գոտեմարտում տակտիկական սխալ թույլ տվեցի ու կրկին պարտվեցի ռուսաստանցուն: Առաջիկա հավաքներում կշտկենք նաեւ այդ բացը եւ աշխարհի առաջնությունը դրա արդյունքը ցույց կտա», – ասաց Ֆրանգուլյանը:

Գրիգոր Գրիգորյանը նույնպես գոհ է բրոնզե մեդալից, սակայն հավաստիացրեց, որ ամեն բան անելու է բրոնզը ոսկի դարձնելու համար: «Երկու շատ ծանր գոտեմարտ ունեցա վրացի եւ թուրք ըմբիշների հետ: Առաջին դեպքում հաղթեցի, իսկ երկրորդում չստացվեց: Երեւի Թուրքիայի ներկայացուցիչը ավելի լավ էր նախապատրաստվել: Բայց ես բրոնզով չեմ բավարարվելու» – վստահեցրեց ըմբիշը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031