Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն է, որ Հայաստանում ուսուցումը լինի հաճելի». Սուրեն Ալոյան

Մայիս 10,2017 20:40

«Մայիսի 10-ին Dasaran.am կրթական ծրագիրը ամփոփեց Լեզվաբանության և տրամաբանության առաջին հայկական օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:

Նմանատիպ օլիմպիադաները միջազգային դպրոցական օլիմպիադաների մասնակցության հիմնական քայլերն են: Օլիմպիադային պատրաստվել էինք շուրջ 2 տարի»,- ասաց Dasaran.am կրթական  ծրագրի տնօրեն Սուրեն Ալոյանը:

«Չնայած, օլիմպիադան ի սկզբանե կազմակերպված էր 9-12-րդ դասարանների համար, սակայն ես 8-րդ դասարան եմ, մասնակցել եմ ու զբաղեցրել 3-րդ տեղը»,-հպարտորեն ասաց Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի սան Վարուժան Սահակյանը՝ հավելելով, որ իրենց դպրոցն էլ արժանացել է մրցանակի՝ որպես օլիմպիադային առավել շատ մասնակից ներկայացնող դպրոց:

«Շատ հպարտ եմ, որ արժանացել եմ 1-ին պատվավոր տեղին՝ հավաքելով 86 միավոր: Պետք է նշեմ, որ այս օլիմպիադային պարտվողներ չկան, քանզի այստեղ բոլորն էլ ուժեղ են և տրամաբանող»,-նշեց մրցույթի հաղթող՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Դանիել Ազիզյանը:

«Նմանատիպ օլիմպիադաներ դեռ շատ կկազմակերպվեն՝ տարբեր առարկաներով»,- ասաց մրցույթի կազմակերպիչներից՝ Արմեն Գևորգյանը և ավելացրեց, որ մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվելու են և ստանալու են պատվոգրեր:

ԵՊՀ Ռուս  բանասիրության դեկան Պավել Բալայանը  կրծքանշաններ նվիրեց առաջին 3 տեղը զբաղեցնողներին, իսկ մնացած մասնակիցներին՝ հետաքրքիր գրքեր, գիտելիքների պաշարն ավելացնելու համար:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031