Քիչ առաջ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացում էր կատարել Շարուրի փողոցի 14 շենքից: Նա ներկայացրեց իրավիճակը, որ մի աղջիկ՝ ոստիկանի համազգեստով քաշել է իր թևից և շատ կոպիտ ձևով ասել է՝ «հավաքեք ձեր միտինգը այստեղից», և երբ փորձել են նրան լուսանկարահանել նա մտել է հենց այդ շենք:
«Ելք» դաշինքի անդամները այդ տան դուռն էին թակում, Փաշինյանի խոսքերով՝ ճշտելու համար արդյոք նա իրոք ոստիկան է, սակայն արձագանքեցին միայն հարևանները, որոնք հավելյալ տեղեկատվություն տվեցին դաշինքի անդամներին:
Նիկոլ Փաշինյանը ահազանգեց ոստիկանություն՝ նշելով, որ ոստիկանության համազգեստով աղջիկը խոչընդոտել է «Ելք»-ի քարոզարշավը, և իրենք կսպասեն այդ շենքում մինչև ոստիկանության համապատասխան աշխատակիցը գա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ