Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը հիացած է ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախորդ տարիների աշխատանքով եւ համարում է, որ նա արժանի է վերընտրվել:
«Նա լավ քաղաքապետ է: Դրանք պարզապես խոսքեր չեն, նա իր գործով է դա ապացուցել: Մենք օր օրի ծաղկող Երեւան ենք նկատում՝ գեղեցիկ պուրակներ են ստեղծվում, այգիները բարեկարգվում են, կանաչապատում է իրականացվում…Կարծում եմ՝ ժողովրդի մեծ մասը գոհ է Տարոն Մարգարյանից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիկին Գուլանյանը:
Նա հատկապես գնահատում է այն փաստը, որ Տարոն Մարգարյանը սերտ գործակցում է, օրինակ, արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ: «Ճիշտ է, չկա մարդ, որը թերություն չունի, բայց ես դեռ չեմ նկատել Տարոն Մարգարյանի թերությունը»,-նշեց Արուս Գուլանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ