Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Բուդաղյանների գործով պետք է տեղի ունենա բաց, հրապարակային դատավարություն

Մայիս 10,2017 17:57

«Հունիսի 1-ին կլրանա 4 տարին այն ողբերգական օրվանից, երբ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արշակ Բուդաղյանը»,- մայիսի 10-ին «Հայելի» մամուլի ակումբում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ գործը վերաքննիչ քրեական դատարանում էր, որը դիմում էր ներկայացրել սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն նորմը, որի վրա Բուդաղյանների կողմն էր հիմնվում. «Բուդաղյանների կողմը հիմնվում էր քրեական դատավարության 35-րդ հոդվածի առաջին մասին 4-րդ կետի վրա, որն ասում է, որ եթե մահացածի հարազատները առարկում են մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ապա քրեական դատավարությունը պետք է շարունակվի: Քրեական վերաքննիչ դատարանը կասկածներ ուներ, թե արդյոք այդ հոդվածը Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Քրեական վերաքննիչ դատարանը դիմեց սահմանադրական դատարան, և մարտի 21-ին դատարանը գտավ, որ չի հակասում Սահմանադրությանը և միաժամանակ իր որոշման մեջ տվեց մի շարք գնահատականներ, որոնք համընկնում էին մեր գնահատականներին»:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ Բուդաղյանների գործով պետք է տեղի ունենա բաց, հրապարակային դատավարություն, որի ընթացքում միայն կարող է պարզվել, թե արդյոք Ավետիք Բուդաղյա՞նն է նախահարձակ եղել, իսկ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները պաշտպանվել են, թե՞ հակառակը. «Բուդաղյանները երբեք ոչ մի րոպե չեն դադարել պայքարել նրա համար, որպեսզի արդարությունը վերականգնվի, և մեղավորները ենթարկվեն ամենախիստ քրեական պատասխանատվության, և շարունակելու են պայքարել, որքան էլ այդ պայքարը ծանր լինի կամ երկար տևի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Ավետիք Իշխանյանն ի՞նչ մեղք ունի…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031