Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում հանրային պաշտպան, թող Ձեզ պաշտպանի». Արարատ Խանդոյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Մայիս 10,2017 16:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով հերթական դատական նիստն էր: Ներկայացել էր հանրային պաշտպան, որպեսզի ներգրավվի վարույթում:

«Ես չեմ ուզում հանրային պաշտպան, Դուք չեք որոշելու: Պաշտպանների դեմ ոչինչ չունեմ, բայց ինձ հարկավոր չի, թող Ձեզ պաշտպանի, ես ունեմ պաշտպան»,-դիմելով դատավորին՝ հայտարարեց Արարատ Խանդոյանը:

Նա պնդեց, որ իր պաշտպանն Արա Ղարագյոզյանն է, որից չի հրաժարվել: «Այս դեպքում իմ ներկայությունը որպես հանրային պաշտպան կրելու է ձեւական բնույթ»,-իր հերթին դատավորին ասաց որպես հանրային պաշտպան դատարան հրավիրված Լիանա Գասպարյանը: Այնուամենայնիվ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Գասպարյանին ներգրավել այս գործի վարույթ՝ որպես Արարատ Խանդոյանի պաշտպան:

Խանդոյանն այս անգամ էլ դուրս տարվեց դատական նիստերի դահլիճից, քանի որ դատավորը նախորդ նիստում նրա հանդեպ դատական սանկցիա էր նշանակել՝ 36 ժամով հեռացնել նիստերից:

Դատական նիստն այսօր էլ հետաձգվեց, որպեսզի Լիանա Գասպարյանը նախապատրաստվի իր աշխատանքային պարտականությունները կատարելուն: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 18-ին, 12:00-ին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031