Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ սկսել են ավելի շատ դիմել սեքսապաթոլոգի ծառայություններին (տեսանյութ). «Ա1+»

Մայիս 10,2017 16:19

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է պրոգրես՝ մարդիկ սկսել են ավելի շատ դիմել սեքսապաթոլոգի ծառայություններին:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը շեշտում է, որ խնդիրը ոչ թե դեպքերի ավելացումն է, այլ մարդկանց ավելի գիտակից լինելու փաստը. «Մարդիկ այսօր դիմում են ոչ միայն սեռական խանգարման դեպքում, այլեւ կանխարգելիչ նպատակով: Ավելացել է նաեւ նախաամուսնական այցերի թիվը, ինչը նույնպես շատ լավ երեւույթ է»,- նշում է սեքսապաթոլոգը եւ հավելում, որ չնայած սրան՝ դեռ շատ կան մարդիկ, որոնք տեղեկացված չեն կամ մենթալիտետի պատճառով չեն դիմում իրենց օգնությանը:

Իսկ խնդիրներ ունենալու դեպքում, հատկապես մարզերում, մարդիկ հաճախ դիմում են ժողովրդական բժշկությանը, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ. «Ժողովրդական բուսաբուժությանը նման պարագայում կարելի է դիմել, օգտվել բույսերից, բայց սխալ է միայն բույսերին ապավինելը. եթե խնդիր կա, բժշկի, մասնագետի մոտ հետազոտվելը պարտադիր է»:

Մասնագետն, առանձնացնելով սեռական հիվանդություններին նպաստող գործոնները, նշեց, որ ի թիվս այլ վատ սովորությունների, մեր երկրում մարդկանց մոտ նմանատիպ խանգարումներ առաջացնում են ալկոհոլը, թմրանյութը, ինչպես նաև ավելորդ քաշը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031