Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան.«Լեզվի տեսչությունը պետք է ոչ թե փակել, այլ դնել լավ հիմքերի վրա»

Մայիս 10,2017 16:02

Մայիսի 10-ին «Հայելի» ակումբում քննարկվեց Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը:

«Ես դեմ եմ այս քաղաքականությանը, կողմ եմ, որ երկրի տնտեսությունը աճի: Ասում են՝ մոտ չորս հարյուր համայնք պետք է միավորվի, գյուղական փոքր դպրոցներ մեծացնեն՝ միացնեն մեծ դպրոցներին, սա մեծ աղետ է,-ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը,- մենք պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ ամրանան իրենց բնակավայրերում՝ երկու-երեք երեխայի դեպքում էլ դպրոցը պետք է պահվի»:

Գրականագետի խոսքով՝ Լեզվի տեսչությունը պետք է լավ աշխատի: Ըստ նրա՝ այս առկա միտումները վտանգավոր են: Նա նաեւ հավելեց. «Երևի Լեզվի տեսչությունը լավ չի աշխատել, որ ուզում են փակել»: Ապա նշեց, որ պետք է՝ ոչ թե փակել, այլ դնել այնպիսի հիմքերի վրա, որ աշխատանքն ունենա ցանկալի արդյունք:

«Այս ամենն արվում է մտավորականության դեմ՝ հստակ պլանավորված նպատակով»,- ասաց լեզվաբան Ե. Ավետիսյանը: «Երբ համայնքները միավորվեն՝ գյուղական մտավորականությունը կվերանա, այսինքն՝ այսպես քշում ենք մեր մտավորականներին իրենց բնակավայրերից»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Լեզվի տեսչության աշխատանքներին, լեզվաբանը հայտնեց, որ տեսչությունը չեղածի հաշիվ էր. «Չեղավ ակտիվ պայքար, դատարաններ դիմել: Կոմպլեքս քաղաքականություն է տարվում մտավորականությանը խեղդելու համար, սա Հայաստանը հայաթափելու նպատակ է հետապնդում»,-ասաց նա և նշեց, որ եթե նախարարությունը լավ չի աշխատում, ապա նախարարությունը ոչ թե փակում են, այլ փոխում են նախարարին: Ըստ նրա՝ լավ կլինի, որ Լեզվի տեսչության նախագահը լինի գիտնական:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031