ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շինարարական աշխատանքներ իրականացնող «Եվրոստրոյ» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Տիգրան Ավանեսյանն ասել է, որ կառուցվում է 36 և 16 բնակարաններով 2 շենք:
«Շենքերի շինարարությունն սկսվել է 2016 թվականի հունիսին: 20 բնակարանով առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերը: Արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները, իրականացվում է ներքին և արտաքին հարդարում: 16 բնակարանով երկրորդ շենքի տանիքի կառուցման և ներքին հարդարման աշխատանքները կսկսենք հաջորդ շաբաթ. այն նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նախատեսվում է նաև բարեկարգել շենքերի տարածքները և կառուցել մանկական խաղահրապարակ»,-ասել է Տ. Ավանեսյանը:
Նշենք նաև, որ զինծառայողների համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն իրականացվում է ՊԲ միջոցներով: