«Նման խայթոցները տեղին չեն»,- մայիսի 10-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Նա նման վարքը պայմանավորում է կուսակցության անփորձությամբ. «Երկիր Ծիրանին» պետք է կենտրոնանա ՀՀԿ-ի ուղղությամբ իր խայթոցները ուղղելուն: Եվ եթե դուք նկատել եք, մեր կողմից նման խայթոցներին պատասխաններ չեն եղել և չեն էլ լինելու»:
Անդրադառնալով ավագանու ընտրությունների ընթացքում «Ելքի» հնարավորություններին՝ Ալեն Սիմոնյանը ասաց, որ եթե իրենք կարողանան իրենց առաջարկը հասցնել քաղաքացիներին, իրենք կհաղթեն ընտրություններում. «Որովհետև մեզ՝ հաղթելու համար մնում է այդ պատնեշը, այդ խնդիրը հաղթահարել, դա ընտրակաշառք բաժանելն է: Եթե մենք կարողանանք այդ արհավիրքի, այդ խնդրի դեմն առնել, մենք կհաղթենք: Որովհետև այսօր իրոք եզակի դեպքերից է, երբ ընդդիմության համար հաղթելու ռեալ շանս կա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ