Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի՝ նախագահ ընտրվելուց հետո այդ երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, և ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, չի փոխվի: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է International Market Analysis ընկերության հիմնադիր Արիել Քոհենը:
Քոհենը նշել է, որ Մակրոնի վարչակազմը կվարի ավելի քիչ ռուսամետ քաղաքականություն, քան նրա նախորդներից որևէ մեկը: Քոհենի խոսքով՝ Ֆրանսիայի համար առաջնահերթություն կլինի Հարավային Կովկասի երկրների անկախության հարցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ