Լրահոս
Օրվա լրահոսը

65 հազար դրամանոց նստարանը Տարոն Մարգարյանը գնել է 160 հազարով. Փաշինյանը՝ «ատկատի» մասին

Մայիս 10,2017 15:16

Երեւան քաղաքի նստարանները, որ փողոցներում դրված են, մեկ հատը գնվում է 160 հազար դրամով: Մեր փորձագետները գտնում են, որ դա փոխված գին է, կոռուպցիոն ռիսկեր կան»,- այսօր «Հոդված» 3 ակումբում ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ուշագրավ է, որ այդ նստարանները ձեռք են բերվում մի ընկերությունից: Այդ ընկերությունը, Փաշինյանի տպավորությամբ, ստեղծված է հատուկ Երեւանի քաղաքապետարանին մատակարարումներ անելու համար: Արտադրվում է միայն այն, ինչ գնվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ նստարաններ, կանգառասրահներ, ուղեցույցներ, հասցեի ցուցանակներ եւ այլն. «Ես չեմ ուզում ասել, որ այդ ընկերությունը կզրկվի որեւէ մրցակցային հնարավորությունից, բայց ակնհայտ է, որ այստեղ շատ լուրջ խնայողություններ պետք է արվեն:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր փորձագետները որքա՞ն են գնահատել այդ նստարանների գինը եւ «ատկատն», այսպես ասած, որքա՞ն է կազմում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հենց իր ֆեյսբուքյան էջում օգտատերեր կան, որ գրել են, որ նույն նստարանը կարող են կառուցել 65 հազար դրամով: Թե կոնկրետ որքան կլինի դրա արժեքը՝ Փաշինյանն ասաց, որ հիմա չի կարող ասել, բայց որ 30-50 տոկոսով ուռճացված է գինը եւ հաստատ 160 հազար դրամ չի՝ դա այդպես է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031