Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամից հետաքրքրեց հարցը, թե արդյոք ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրած տնօրենների աշակերտներից ևս կան. Անահիտ Բախշյան

Մայիս 10,2017 15:12

Երեկ ներկա էի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կազմակերպած՝ «Երիտասարդություն՝ը ներգրավված հասարակության մեջ» թեմայով հերթական բանավեճի հանրապետական եզրափակիչ փուլին, որն իրականացվել էր ողջ հանրապետությունով և մասնակցել էին 104 դպրոցների 8-12-րդ դասարանների երեխաներ: Եզրափակչի քննարկման առարկան հետևյալն էր. քաղաքական ընտրությանը քաղաքացու մասնակցությունը պարտադի՞ր, թե՞ ոչ պարտադիր պայման է: Առաջին տեղում Արմավիրի 5, երկրորդ տեղում՝ Երևանի 5 դպրոցների աշակերտներն էին: Սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակից աշակերտներին և նրանց ուսուցիչներին:

Ի տարբերություն գործող շատ քաղաքական գործիչների, ովքեր քաղաքական բանավեճերը ընդամենը շոու են դիտարկում, այս երեխաներն արդեն պատրաստ են խորանալ բանավեճի մշակույթի մեջ ու շատ կարևորում են իրենց ձեռք բերած այդ հմտությունները, որոնք անվերապահորեն կկիրառեն իրենց հետագա գործունեության մեջ: Սակայն ասելիքս ավելի շատ վերաբերում է հետևյալին. լսելով ընտրելու իրավունքի մասին աշակերտների բանավեճը, միանգամից ինձ հետաքրքրեց այն հարցը, թե արդյոք բանավեճին մասնակցած 104 ընտրված դպրոցների մեջ կան այն դպրոցները, որտեղ տնօրենները ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ ցուցակագրել են մեր քաղաքացիներին: Ցավոք, պարզվեց՝ կան, 6 դպրոց: Բնականաբար հարց է ծագում, ինչպե՞ս են այդ տնօրենները նայում այս երեխաների աչքերին, երբ նրանք բանավիճում են ընտրելու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման ինստիտուտի կարևորության մասին, ընդ որում դա անում են համոզմունքով և շատ հիմնավորված: Ստացվում է՝ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված նպատակը՝ ապագա քաղաքացու ձևավորումը, մի կողմից իրականացվում է տեսականորեն, մյուս կողմից որոշ տնօրեններ իրենց հակաօրինական քայլերով գործնականում տապալում են այդ կրթությունը: Ինչպե՞ս կարելի է աշակերտին սովորեցնել մի բան, բայց անել հակառակը, սա պարզապես հակակրթություն է, որովհետև տնօրենը կրթում է նաև իր օրինակով: Լուրջ մտածելու ու գործելու տեղիք է տալիս այս իրականությունը:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Ջինիշյան» հիմնադրամին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը՝ այս գեղեցիկ նախաձեռնության համար:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031