Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախընտրական մրցապայքարը թէժ կերպարանք է ընդունում

Մայիս 10,2017 15:04

Նախագահական ընտրութիւնների նախընտրական մրցապայքարը, արդէն սկսեալ երէկւանից, թէժ կերպարանք է ընդունում…, ու բացառւած էլ չէ, որ քարոզարշաւի գալիք ու վերջին մէկշաբաթեակում աւելիով թէժանայ:

Մրցակցութեան առանցքում եռեակ թեկնածուներն են՝ Ռոհանին, Ղալիբաֆն ու Ռէյիսին, որոնք հակառակ հեռուստաբանավէճերին, հրապարակային-ժողովրդական մրցասպարէզում վերապահ չեն փակագծերը բացելուց… չխորշելով նոյնիսկ վերագրում-ամբաստանութիւններից:

Սրանով, ինչ խօսք, թէ՛ հասարակական եռուզեռ է առաջանում (յատկապէս երիտասարդական խաւերում), եւ թէ՛ այսպէս ասած՝ լուռ զանգւածներին գայթակղում բուն ընտրութեանը մասնակցելուն:

Ինչեւէ, երկու օր անց, 3-րդ եւ վերջին ուրբաթօրեայ հեռուստաբանավէճում, որն ի դէպ՝ տնտեսական զգայուն թեմաներն է շօշափելու, գործող նախագահի ընդդիմախօս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ-այդ շարքում պոպուլիստական-զինանոցը, որն անշուշտ դիմագրաւելու հնարքներով փորձելու է յաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:

Միւս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին յար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդիւնաւորւեց շատ փորձագէտների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:

Յուսանք, որ նախընտրական բազմապիսի (եւ անշուշտ՝ նորացւող) կրքերը, անկախ ընտրութիւնների արդիւնքից, չեն փոխադրւի յետընտրական փուլ ու ամէն ինչ իրենց բնականոն եւ առաւել եւս՝ խաղաղ գործընթացներով կը հունաւորւեն…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031