Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չի պատասխանել սահմանամերձ Բերքաբերի երիտասարդների նամակին

Մայիս 10,2017 14:22

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի երկու տասնյակ երիտասարդներ ապրիլին նամակ են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, որտեղ առաջադրել են միջպետական մայրուղուց Բերքաբեր տանող, 3 կմ երկարություն ունեցող ճանապարհի նորոգման խնդիրը: Երիտասարդները նշել են, որ Հայաստանի անկախանալուց հետո այդ ճանապարհը չի նորոգվել, մեքենաները 3կմ-ը հաղթահարում են կես ժամում: Նրանք նշել էին ճանապարհի կարեւոր նշանակությունը, սահմանին իրավիճակի լարվելու դեպքում անբարեկարգ ճանապարհով դժվար կլինի Բերքաբերից կանանց եւ երեխաների էվակուացիան:

Բերքաբերցի երիտասարդները վարչապետից ակնկալել են, որ այդ ճանապարհի հիմնանորոգումը կֆինանսավորվի, իրենք պատրաստակամություն են հայտնել հայրենի գյուղի եւ հայրենիքի համար կարեւոր գործում ներդրում ունենալու: Կառավարության ղեկավարին նամակ գրելուց առաջ բերքաբերցի երիտասարդները սեփական ուժերով այդ ճանապարհի փոսերը խճապատել են:

Բերքաբերում խաղաղության այգի հիմնած, «Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանին հարցրինք վարչապետին ուղարկված նամակի մասին: Նա հայտնեց, որ Կարեն Կարապետյանը դեռ չի պատասխանել բերքաբերցի երիտասարդների նամակին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031