Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման վճարներն ընդունվում են «Յունիբանկի» բոլոր մասնաճյուղերում

Մայիս 10,2017 12:07

Այսուհետ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում կարելի է վճարել «Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման դիմաց: Այն իրենից ներկայացնում է տարեկան բաժանորդագրություն` քաղաքացիների կողմից իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ծառայությունը մատուցվում է «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության կողմից և աշխատում է շուրջօրյա, այդ թվում` հանգստյան և տոն օրերին: Իրավաբանի հետ կապ հաստատել կարելի է աշխարհի ցանկացած վայրից:

«Իրավաբան 24» ծառայությունը հաճախորդներին մատուցվում է տարբեր սակագնային պլաններով, որոնք, մասնավորապես, ներառում են բանավոր և գրավոր իրավաբանական խորհրդատվություն, տիպային փաստաթղթերի տրամադրում և հրահանգներ դրանց կազմման վերաբերյալ, բանակցությունների վարում, բանավոր իրավական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով, ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմում (դիմում, պահանջ, բողոք և այլն):

Իրավաբանական խորհրդատվությունը իրականացվում է հեռահար` հեռախոսային խորհրդատվության, էլեկտրոնային փոստի կամ Skype-ի միջոցով:

Հավաստագրերի ձեռքբերման նվազագույն արժեքը կազմում է 12 500 ՀՀ դրամ, հավաստագիրը վավեր է մեկ տարվա ընթացքում:

«Իրավաբան 24» ծառայության ձեռքբերման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար դիմեք «Յունիբանկի» մասնաճյուղեր կամ բանկի տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031