«Սասնա ծռեր» խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդում 6 օր որպես պատանդ պահված ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առայժմ այս գործով չի ցանկանամ փակագծեր բացել։
Երեկ Հաղթանակի զբոսայգում նրանից հետաքրքրվեցինք, թե հարցաքննվե՞լ է քրեական գործի շրջանակներում, ինչին ի պատասխան Եղիազարյանն ասաց. «Նման հարցերի չեմ պատասխանում, նախաքննություն է կատարվում, մնացած հարցերը տվեք նախաքննական մարմնին»։
Նշենք, որ ՀՀ փոխոստիկանապետն այս գործով տուժող է ճանաչվել։ Տուժող է ճանաչվել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ, Վարդան Եղիազարյանի հետ որպես պատանդ պահված Վալերի Օսիպյանը։ Վարղան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդում պատանդառությունից ազատ էին արձակվել հուլիսի 23-ին, մի քանի օր իշխանությունների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում