Պետեկամուտների կոմիտեն երկար սպասված «ավետիս» ունի հանրությանը հաղորդելու. վերջապես, երկար ու ձիգ ստուգումներից հետո, ավարտվել են «ՍԱՍ գրուպում» ստուգումները։
Հիշեցնենք, որ հարկային տեսուչները «ՍԱՍ»-ի սուպերմարկետներ էին մտել հունվարի 20-ին։ Դրանից անցել է մոտ 5 ամիս։
ՊԵԿ-ի ուղարկած պաշտոնական պատասխանից պարզ դարձավ, որ «ՍԱՍ գրուպը» չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի համար էլ ստուգումների արդյունքում որոշվել է տուգանել այս ընկերությանն ավելի քան 100 մլն. դրամով։
Հաշվի առնելով, թե ով է «ՍԱՍ գրուպի» սեփականատերը, ինչ ճանապարհով է հարստացել կամ ինչ ճանապարհով է ընտրություններին ձայն «քերել» իր աշխատողներից, ՊԵԿ-ի կողմից ստուգումներն ու տուգանումը կարելի է աննախադեպ համարել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում