Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանի մարգարեությունը. դարձյալ չստացվեց. «Ժամանակ»

Մայիս 10,2017 10:48

Երևանի քաղաքապետի ընտրության ամբողջ քարոզարշավը «ջրվեց» 15 հազար դրամի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ: Ընդ որում այլևս անկարևոր է, թե ինչ հաշվարկ կամ ինչ լավագույն մղում կար այդ հայտարարության տակ: Ակնհայտ է, որ այն չի արդարացել, բայց չարդարանալը դա դեռ ամենը չէ, այն տապալվել է, ընդ որում՝ տապալելով ոչ միայն Երևանի ավագանու ընտրության գործընթացը, այլ նաև խորհրդարանի ընտրությանը «Ելք»-ի արձանագրածը: Խոսքը տվյալ դեպքում արդյունքի մասին չէ, այլ այն նշաձողի, որպես ընդդիմության դաշտում առաջատարությունը ստանձնած ուժ: Դա պետք է լիներ «Ելք»-ի առաջին քայլը, բայց գործնականում կարող է դառնալ վերջինը:

Այստեղ սակայն խնդիրը «Ելք»-ը չէ, գոնե այլևս, թեև բուն խնդիրը միշտ էլ եղել է այլ: Բուն խնդիրը եղել է և կա հետևյալը. ստացվո՞ւմ է Հայաստանում ձևավորել գործող իշխանական համակարգին այլընտրանքային որևէ համակարգ, թե՞ ոչ: Ընդ որում համակարգ, որի նպատակների շարքում իշխանափոխությունն ամենավերջինն է և մնալու է վերջինը, որովհետև մինչ այդ պետք է լինեն մեծ ու փոքր կամ փոքր ու միջին մի շարք այլ նպատակներ, որոնց վրա պետք է ձևավորվի, կայանա այդ համակարգը: Դրա մի շանսն էր Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, որն ավարտվեց ընդամենը մանրախնդիր հերթական կուսակցության ձևավորումով: Մի շանս էր «Բարևի հեղափոխությունը», որի մի մասն ավարտվեց ծայրահեղությամբ՝ ոստիկանության հետ աղոթքով, իսկ մյուս մասը մեկ այլ ծայրահեղությամբ՝ «Ծռերով», որոնք մեծ հաշվով «Բարևից» հետո առաջացած վակուումից սնուցված ուժ էին:

«Ելք»-ն այդ խնդրի համատեքստում թվաց նոր շանս, քաղաքական մրցակցության խնդիրը համակարգի ներսից այսպես ասած դուրս բերելու շանս: Քաղաքական բովանդակության մասով այդ շանսը առաջացնում էր բազմաթիվ հարցեր, շատ կոնկրետ քաղաքական խնդիրների մասով, հատկապես արտաքին քաղաքականության, արտաքին քաղաքական կենտրոնների հետ հարաբերություն կառուցելու և օրակարգի իմաստով: Բայց ժամանակը այդ իմաստով տալիս էր տարածություն այդ հարցերի պատասխանին սպասելու համար:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031