Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» առաջարկը՝ 15 հազար դրամ տրամադրել ընտրակաշառքից հրաժարվողներին, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից ընդունելի է. «Հրապարակ»

Մայիս 10,2017 10:44

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը իրատեսակա՞ն է համարում «Ելքի» ծրագիրը՝ սոցիալական աջակցություն տրամադրել ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին՝ 15 հազար դրամի չափով։ «Կիրառման տեսակետից իրատեսական չեմ համարում, քանի որ դա ընդհանրապես պարզ չէ, հասկանալի չէ, թե գաղափարախոսության տեսակետից ինչի տակ պետք է մտնի։ Ասվում էր, որ այն բանից հետո, եթե իրենք, այսպես ասած, կհաղթեն, այդ մեխանիզմը կմտցնեն։ Բյուջեի ցանկացած տող ունենում է իր գաղափարախոսությունը… ամեն դեպքում դա հակակոռուպցիոնի բովանդակության տակ չի տեղավորվում։ Երեւի թե սա ավելի շատ պետք է նայել զուտ որպես քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից, նախընտրական շրջանում»։

Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից այն ընդունելի առաջարկ է։

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ այս տեխնոլոգիան գրեթե նույն էֆեկտն ունի, ինչ նախընտրական հոլովակը, երբ դաշինքի անդամները երգեցին միասին. «Որովհետեւ նրանք անում են քայլեր, որոնք հիշվում են եւ որոնք օրդինար չեն, սովորական չեն, ուշադրություն են հրավիրում։ Սա նախընտրական տեխնոլոգիայի տեսակետից ընդունելի է, նախընտրական շրջանում պոպուլիզմը շատ է լինում»։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031