Կիեւում մեկնարկեց 62-րդ Եվրատեսիլ արգի մրցույթը, որի կարգախոսն էր «Տոնենք բազմազանությունը»: Առաջին կիսաեզրափակչի մասնակից 18 երկրների երգիչներն իրենց կատարումներում անդրադարձան բազմաթիվ թեմաների, սկսած Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի «Թռիր ինձ հետ»-ից, կիպրոսցի հայ երգիչ Հովիկի «Ձգողականությունից», մինչեւ Ադրբեջանի ներկայացուցչի «Կմախքները»:
Արծվիկի թռիչքը նրան տարավ եզրափակիչ: Քվեարկության արդյունքներով առաջին կիսաեզրափակչի լավագույն տասնյակ մտան նաեւ Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը եւ Բելգիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ