Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերողի» լեգենդի մասին

Մայիս 10,2017 10:09

Քանի որ քաղաքական ուժերը եւ ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրները արդեն բոլոր հնարավոր եւ անհնարին քաղաքական, ինչպես նաեւ անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես եւ խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու եւ նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին՝ հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտվել են, կարժանանամ «համացանցային ֆիդայիների» քննադատությանը:

«Սասնա ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննության նյութերի, հարձակվել է ոստիկանական գնդի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն՝ ենթադրաբար, կատարել է մի շարք ծանր հանցագործություններ: Ոստիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերցներ այդ տարածքը: Ինձ թվում է` պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների եւ նրանց առաջնորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը եւ «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր: Արդյո՞ք ոստիկանությունը Խորենացի փողոցում եւ Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ եւ օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ եւ ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Սակայն ոստիկանության աշխատանքի թերությունները չեն չեզոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ՝ «ենթադրյալ» բառը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը):

Արդյո՞ք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմբին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ` ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամների եւ հատկապես պատանդների կենսունակությունը, ինչը եւ արվում էր՝ դատելով նրանից, որ մինչեւ «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ: Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղակը, այսինքն՝ ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է` ոչ, նա որեւէ ձեւով չէր կարող խոչընդոտել քննությանը: Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է:

Արթուրի խիզախությունը, բարությունը, ազնվությունը արժանի են գովասանքի: Բայց հերոսացնել անօրինական վարքը, դարձնել այն չափանիշ, հյուսել դրա շուրջը լեգենդներ՝ դա նշանակում է այլ օրինակներ, այլ հերոսներ, եթե ուզեք՝ այլ առասպելաբանություն չունենալ:

Հերոսն, իմ կարծիքով, նա է, ով պետության կողմից տրված զենքով կանգնած է իր պետության սահմանի առաջնագծում, ոչ թե նա, ով քշում է իր մեքենան զինված խումբը շրջափակող ոստիկանական շղթայի վրա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Պարզունակ բառերի այս խումբը արտասանելու համար կարիք չկար այդքան սպասելու:

  2. Hay says:

    Խնդիրն այն է, որ իշխանությունը գրավված է թուրքական տարրերի կողմից ու յուրաքանչյուր պայքարի դրսևորում դրանց դեմ հերոսություն է և այլ լոլոներ կարդալ պետք չէ:

    • Հ.Շ. says:

      “իշխանությունը գրավված է թուրքական տարրերի կողմից”

      հենց այսպիսի ծայրահեղ եւ անպատասխանատու խօսքերի, սանձարձակ երեւակայութիւնը ստոյգ իրողութեան հետ շփոթող ցնորաբանութեան, փոխաբերական եւ տառացի իմաստներ իրարու խառնող գերյուզական պոռթկումների պատճառով է որ՝ երկիրը անդունդի սեմին հասաւ, երեք հատ հայ, ընտանիքի հայր ոստիկաններ սպանուեցան, եւ Արթուր Սարգսյանն ալ ինքնասպան եղաւ (քանզի իր ամբողջ վարքագիծը, ծայրէ ի ծայր, վստահաբար աւելի մօտ է ինքնասպանութեան, քան թէ որեւէ այլ բանի…)

      • Ruben says:

        Ո՞վ է (բերեց) ուղարկեց Հայաստան (Երեւան) Լեռնային Ղարաբաղի կոմերիտական ու կոմունիստական ադրբեջանական ղեկավարությանը եւ ինչու՞: Երեւանում, Լենինականում կամ սփյուռքում խելքը գլխին մարդ չկա՞ր:
        Ո՞վ տարավ Բաքու Նախիջեւանի թուրքերին:
        Քանի դեռ Երեւանը Լեռնային Ղարաբաղի կոմերիտական մոնոպոլիստների ձեռքում է, իսկ Բաքուն Նախիջեւանի թուրքերի` ԼՏՊ-ն է հավերժ է:

        • Հ.Շ. says:

          Ռուբէն,

          . մի բան է ասել, որպէս կարծիք, թէ ՝ թուրքերին ի նպաստ, մեծ սխալներ են գործել հայութեան այս կամ այն ղեկավարները,

          . մի այլ բան է յայտարարել, որպէս ստոյգ իրողութիւն, թէ՝ հայոց ղեկավարները ծրագրուած եւ դիտումնաւոր կերպով ուղղակի թուրքերի հաշւոյն են գործում,

          . իսկ դեռ վաբշե այլ բան է պոռալ ու գոռալը թէ՝ հայութեան ղեկավարները թո՛ւրք են

          մինչեւ այն ատեն որ Հայաստանի բնակչութեան խնդրոյ առարկայ հատուածը չհասկանայ թէ խորունկ զանազանութիւններ կայ վերոյիշեալ երեք կէտերի միջեւ, դեռ շատ խենթութիւններ կը պատահին այդտեղ

          (եւ խնդիրը այն է թէ զարգացածն ալ, չզարգացածն ալ` նոյն հակումը ունին այդ երեք կէտերը նոյն մակարդակի վրայ կարծելու, ըստ այնըմ կը մտածեն եւ կ’արտայայտուին, մինչեւ որ ոմանք ալ անցնին արարքի…)

          • Ruben says:

            Շատ բան եմ տեսել եւ անցել «հրացանի կռվից» սկսած:
            Չեմ հանդուրժում սուտը, այսօրվա ներկայացված սուտը:

          • Ruben says:

            Ոստիկան Հային սպանել չի կարլի:

  3. Ruben says:

    Իսկ եթե (ենթադրաբար) «Սասնա ծռեր» զինված խմբի փոխարեն ապստամբեր ոստիկանական գունդը ու «հաց բերողները» ճեղքեին շրջափակող օղակը եւ այլն:
    Արդյո՞ք ոստիկանական գունդը Խորենացի փողոցում եւ Սարի թաղում կգործեր պրոֆեսիոնալ եւ օրենքի շրջանակներում:
    Ո՞չ:

  4. Համլետ says:

    Արթուր Սարգսյանը ենթարկվեց իր սրտի թելադրանքին ու կատարեց իր մարդկային պարտքը: Իսկ մեր մտավորականությունը արժանի է միայն խղճահարության:

    • Հ.Շ. says:

      մտաւորական բառին մէջ «միտք» կայ, որովհետեւ այդ հանգամանքի տէր անձիքը նաեւ եւ հիմնականօրէն մտքով, խելքով ու բանականութեամբ կ’ընկալեն, կ’ըմբռնեն եւ կը վերլուծեն կեանքը, եւ ոչ թէ միայն ու բացառապէս գերզգայնութեամբ, չափազանցեալ յուզականութեամբ.

      ի դէպ, իրենց ճառերից կամ գրութիւններից դատելով, երեւի ձեր «հերոսների» պարագլուխները, այլ հաւակնութիւնների կարգին, նաեւ իրենք զիրենք պատկերացնում են որպէս մտաւորականներ… դա ել առասպելի մի տեսակ է…

  5. Հ.Շ. says:

    Ոստիկանատունը գրաւած եւ ոստիկաններ սպանած խմբակը սնունդէ զրկելով, իրավապահ մարմինները կը ջանային զանոնք մղել զէնքերն ու ռումբերը վար դնելու, յանձնուելու:

    Հետեւաբար, սնունդի զրկման մարտավարութեան միտումն էր՝ առաջքը առնել յաւելեալ արիւնահեղութեան :

    Այս տեսանկիւնից, Արթուր Սարգսյանի արարքի հետեւանքներն էին՝ տագնապի երկարաձգումը, եւ յաւելեալ արիւնահեղութեան հաւանականութեան բարձրացումը:

    Այլ խօսքով, ճաշ տանելու այդ «մարդասիրական» արարքը կարող էր պատճառ հանդիսանալ յաւելեալ մահերու, արտադրել յաւելեալ հայի արիւն, հայ հողի վրայ:

    Սակայն նաեւ այս տեսանկիւնից, Արթուր Սարգսյանի արարքը, ինքնին արդէն, մեղսակցութիւն էր՝ զինեալ խմբակը հանցագործութիւններուն, քանի որ սնունդի զրկանքը վերցնելով, նոր թափ կու տար այդ զինեալ գործողութեան:

    Այս ուղղութեամբ, այս մասին գրուած յօդուածներում, տեւաբար մոռացվում է պետական պատկան մարմինների բացատրութիւնը, թէ հաց տանելէ անդին, Արթուր Սարգսյանը նաեւ հաղորդակցութեան միջոց հայթայթեց պաշարուած հանցագործների եւ անոնց դուրսի մեղսակիցներին հետ: Սա արդէն ուղղակի մասնակցութիւն է՝ բռնութեան արիւնահեղ արարքին, եւ զայն շարունակելու միտումին: Պետական բացայայտումը նաեւ կը նշէ թէ, ոստիկանատան մէջ, Արթուր Սարգսյանը գործօն կերպով աջակցած է զինեալ խումբին:

    Այս տուեալներն է որ ոմանք կը ջանան – ի զուր -ծածկել, մակերեսային ու անհեթեթ «առասպելի» մը սարքումով:

  6. Հ.Շ. says:

    իսկ Խմբագրականում արտայայտուած,
    ոստիկանների վերաբերմունքի արժեւորման նիւթով՝

    եկէք, սխալը ըսենք, անշուշտ,
    սակայն նաեւ ճիշդն ալ ասենք…

    վատը նշենք,
    պայմանաւ որ լաւը լռութեան տակ չպահենք

    տեղի ունեցաւ ժողովրդային ապստամբութեան փորձ,
    եւ անոր մասնակցող ոչ մի քաղաքացի չմեռաւ

    աշխարհում չկան շատ երկիրներ,
    որ այդպիսի յանգում ունենային այդպիսի դէպքեր

    դեռ աւելին՝ ոստիկաններ սպանուեցան,
    եւ անոնց արիւնը թափած զինեալ խմբակից ո՛չ ոք չմեռաւ…

    այդ մէկը հաստատ չէր լինելու այդպէս,
    այլ երկիրներում

    թէ ինքնազսպումը մարտավարական էր, թէ պարզապէս մարդկային,
    մէկ ա,
    ամէն դէպքում, կարգապահութիւնը անսովոր է, տպաւորիչ է

    այս նիւթին մէջ, ոստիկանութեան եւ պետական յարակից ծառայութիւնների նկատմամբ, միակ լուրջ եւ էական քննադատութիւնը հետեւալն է՝ անոնք պէտք չէ որ թոյլ տային որ այդպիսի ահաբեկչական արարք տեղի ունենար Հայաստանում. իրենց հիմնական եւ առաջնահերթ պարտականութիւնն է կանխել այդպիսի դէպքեր. այդ գետնի վրայ, կայ բացայայտ եւ ծանր թերացում. եւ այս հիման վրայ է որ, արդարեւ, անոնք ունին պատասխանատւութիւն, խնդրոյ առարկայ հանցագործութեան բոլոր հետեւանքների կապակցութեամբ՝ արարքի զոհերի տառապանքից (պատանդներ) եւ մահից սկսեալ մինչեւ փողոցում թափուած, քաղաքացիի քթի արեան որեւէ կաթիլ.

    լինելու էք խիստ, կոշտ ու կոպիտ, ի հարկին վայրագ ոստիկանութի՞ւն, անվտանգութեան ամենազօր ծառայութի՞ւն, լաւ. թերեւս այդ է այժմ անհրաժեշտ, ափսոս, այսպիսի երկրի մը համար. սակայն ուրեմն բաւարար ազդու եղէք, կանխելու համար այդպիսի զինեալ գործողութիւններ.

  7. Гарик says:

    Прочитал я эту статью, тут по моему уважаемый автор высказывает про правительственную точку зрения, но одновременно пытается все это завуалировать какой то порцией критики в адрес полиции, следователей и т.д. так сказать чтобы волки были сыты и овцы целы. Да, со многим можно согласиться, конечно, группу напавшую на полицейский пункт можно по разному интерпретировать, для кого они бандиты, для кого может быть и герои. Но в этой статье, в самом его конце, уважаемый автор выражает свой взгляд на извечную проблему, над которой в свое время работали величайшие писатели своего времени, а кого именно можно считать героем?
    И так, кто они герои, герои это жители Парижа, те кто поднялись на баррикады и штурмовали Бастилию или те жандармы и солдаты которые эту Бастилию защищали? Герой ли знаменитый революционер Че Ге Вара и Фидель Кастро напавшие на казарму солдат диктатора Батисты, или герои те кто эту казарму защищали? Так кто герой все таки, бунтарь – революционер, или должностное лицо на гос. службе, хорошо или плохо выполняющий свои обязанности? Наши ребята, погибшие при попытке отобрать оружие у солдат на Железнодорожной станции Еревана, в самом начале Карабахского движения, теперь герои или герои те солдаты которые выполнили свою присягу и не сдали вверенное им оружие? Думаю если спросить французов или кубинцев, у них вряд ли возникнет какое то другое мнение. Конечно все это не имеет никакого отношения к тем нашим солдатам и офицерам которые стоят на границе с Азербайджаном и ценой своей жизни защищают нашу страну, тут никакого противоречия нет, тут враг известен и его надо бить, и все кто служит на границе – герой. Но правильно ли сравнивать их, наших пограничников, и то что происходит внутри наших границ? Я лично не знаю, мне трудно однозначно все это оценить, по моему время все расставит на свои места, и вопрос, а кто он на самом деле, этот человек завезший еду в расположение части, наконец получит свою оценку.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն կոռեկտ ձեւակերպած տեսակետի համար, ինչը համացանցում հազվադեպ երեույթ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031