2009-ի ավագանու ընտրություններից 5 օր առաջ Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը խոստանում է, որ մայրաքաղաքում ինքը լինելու է ժողովրդավարության հիմնաքար։
Ավագանու ընտրություններին մասնակցող Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը քարոզարշավի այս օրը երեւանցիներին խորհուրդ է տալիս իշխանություններին ձայն չտալ: «Գայլերին ձայն մի տվեք, հավատարիմ շներին տվեք, ինձ նկատի ունեմ, հավատարիմ, չոբանի շներին, որ ձեզ համար կկռվեն, գլուխը կտան գետնով, ոչ թե գայլերին»,-կոչ է անում պարոն Կարապետյանը:
ԲՀԿ քարոզարշավն ինչպես միշտ առանձնանանում է նրանով, որ ներկայացվում է ոչ թե ապագա քաղաքապետի անձը, այլ արվում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գովքը: Մալաթիա Սեբաստիան քարոզչական մյուս օրերից սրանով չի տարբերվում։
Հայ Ազգային Կոնգրեսն Էրեբունիում է: Այստեղ Կոնգրեսի առաջնորդը ելույթների կենտրոնական թեման չէ, կոնգրեսականները էրեբունցիներին շարունակում են ներկայացնել իշխանությունների հանցագործությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատում է, որ ժողովուրդը ընտրելուց բացի պետք է ունենա ընտրյալին վռնդելու հնարավորություն։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: