Մոսկվայում անցկացվող «Անմահների գունդ» ամենամյա ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, գրում է ԱՊԱ-ն։
Ակցիայի ժամանակ հայկական սփյուռքի ներկայացուցիչները ծածանել են Արցախի դրոշը։ Դա դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք պահանջել են վերացնել հայկական դրոշը։ Արդյունքում վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Կատարվածին միջամտել է ոստիկանությունը և բաժանել վիճաբանող կողմերին։
Գործակալությունը գրում է, որ որոշ ադրբեջանցիներ կարճ ժամանակով ձերբակալվել են և ակցիային միացել ավելի ուշ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ