Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցով Արաբկիր համայնքի բնակիչների հետ:
Գործող քաղաքապետի խոսքն առանձնացավ հաշմանդամություն ունեցողների խնդիրներին անդրադարձով: Նա արձանագրեց, որ ներկայումս Երեւանում մոտ 2 հազար թեքահարթակ կա: «Դա չի նշանակում, որ դրանով պետք է բավարարվենք: Անելիքներ ունենք: Գործակցում ենք բոլոր ՀԿ-ների հետ»,-վստահեցրեց Տարոն Մարգարյանը:
Ապա` նա նշեց, որ իր ղեկավարած թիմը օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու, որպեսզի նպաստեն բնակֆոնդի առավել արդյունավետ կառավարմանը եւ պահպանմանը:
Տարոն Մարգարյանը չշրջանցեց ընդդիմախոսների՝ ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատությունները: «Մեր ընդդիմախոսները լավ խոսքեր են ասում, բայց մենք չենք գալիս խոստումներով: Մենք մեր կատարած աշխատանքների մասին բազում փաստեր ունենք եւ հստակ գիտենք մեր անելիքները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ