«Չգիտեմ էլ, ինչ ասեմ, այս ամենը ինձ դուր չի գալիս… կարծես ամեն գնով աշխատանք է տարվում, որ ոչ մի լավ բան հանկարծ մեզանում չհաստատվի, չպահպանվի, որ արդյունքում ամեն ինչ անպայման վարկաբեկվի, հասարակությունը պառակտվի… Ցավում եմ: Եվ ցավոք սրտի, բոլորս ակամա ներքաշված ենք այդ անհեռանկար շրջապտույտի մեջ,- Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մոր հայտարարությանն անդրադառնալով՝ ասաց «Հաց բերողի» մահվանից հետո ձեւավորված հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի անդամ Եղիշե Պետրոսյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:
Ըստ նրա, հանձնաժողովը ցմահ ընտրված հանձնաժողով չէ, այլ առաքելություններով օժտված չէ. «Դա հուղարկավորության հանձնաժողով է եղել: Մեծ նվիրումով և պատասխանատվությամբ կատարել է իր վրա կամավորության սկզբունքով վերցրած պատվավոր բեռը:
Եղիշե Պետրոսյանն ասաց, որ ֆինանսական հարցերի հետ ինքը գործ չի ունեցել. «Թաղման օրը ինձ մի մոսկվացի վիրաբույժ մոտեցավ և ասաց՝ օգնություն եմ ուզում ցուցաբերել, որպեսզի ես էլ իմ լուման ունենամ: Նա ինձ հիսուն հազար փոխանցեց, ես էլ փոխանցել եմ Ալեքին, որովհետեւ բոլոր ծախսերը նրա կողմից էր կատարվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ