ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին` ժամը 11.00-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18):
Միջոցառմանը կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
ԿԸՀ մամուլի ծառայություն