ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում չշրջանցեց նաեւ «ԵԼՔ» դաշինքի նոր ծրագրային դրույթը՝ 15 000 դրամ տալ այն քաղաքացիներին, ովքեր կհայտնեն, որ հրաժարվել են ընտրակաշառք վերցնելուց:
«Եթե հիմա կարծիքս ասեմ, կասեն, թե ես խանգարում եմ այսպես կոչված «ընդդիմությանն» իրենց ընտրապայքարում: Ընտրակաշառքի լեգալիզացիայի առումով իշխանությունը շատ ավելի մեծ հանցանքներ է գործել»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նրա բնորոշմամբ. «Երբեք պետք չէ փորձել նմանվել իշխանությանը եւ պայքարել նրա «զենքի» դեմ»:
Լրագրողի նկատառմանը, թե՝ «ընդդիմություն տեսնո՞ւմ եք խորհրդարանում», Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Իշխանությունն իր երազանքին հասել է»:
Մանրամասն`տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ