«Ադրբեջանը ժամանակ չի կորցրել ու բավականին լուրջ սպառազինություն է գնել: Հնարավոր է՝ ինչ որ պահի Ադրբեջանը փորձի գրոհի անցնել»,-«Հաղթանակ» զբոսայգում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հակամարտության կողմերի միջեւ հնարավոր սրացումներին, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց ՀԱԿ-ի համագումարում կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատառումը. «Նա ասաց, որ եթե Ադրբեջանը մեր առաջարկած խաղաղության ծրագիրն (որը հիմնված է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակի՝ Մադրիդյան սկզբունքների վրա,-խմբ.) ընդունի որպես թուլության նշան եւ սկսի պատերազմ, ապա Ադրբեջանը կկործանվի այդ պատերազմում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ