Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում սահմանված շեմը չհաղթահարած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր «Հաղթանակ» զբոսայգի էին եկել առանց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ «փոխադարձ լեկցիաներ» կարդալու կարիք չկա, եկել են շնորհավորելու:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների դիտարկումներին, թե ափսոս է, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն խորհրդարան չանցավ, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Այդ ափսոսանքը կոկորդիլոսի արցունքներ են: Նրանք շատ էլ գոհ են: Նրանց նպատակն էր, որ «Կոնգրեսը» հանկարծակի չհայտնվի ԱԺ-ում: Այդ նպատակին հասան ընտրակեղծարարության գնով»:
Զուրաբյանը հավատում է, որ մի օր արդար պայքարում իրենք կհաղթեն իշխանություններին եւ վերջիններիցս «բան չի մնա»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ