«ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ բանավեճ կազմակերպելու անհրաժեշտությանը: «Եթե Տարոն Մարգարյանը շոուների կարիք չունի, թող տեսախցիկների առաջ չկանգնի…խնդրում եմ, նրան հարցրեք՝ շոու բառի իմաստը գիտի՞»,-դառնալով Տարոն Մարգարյանի հայտարարությանը, թե բանավեճի նպատակը շոուն է, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել նաեւ ՀՀԿ ավագանու թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի կարծիքն այն մասին, թե Փաշինյանն անընդհատ գոռգոռացող է, որը Երեւանի համար ոչինչ չի արել:
«Կարծում եք՝ նա այնքան ասելիք ունի, որ ես կրկին նրան անդրադառնա՞մ: Իգիթյանը դեռ 10 տարի պետք է խոսի, որ ես անդրադառնամ նրա ասածին»-նկատեց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ