«ԵԼՔ» դաշինքի նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք «ԵԼՔ»-ը մտադի՞ր է խորհրդարանում դաշինք կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ:
«Եթե նրանք միանան մեր նախաձեռնություններին, դա կլինի գործակցություն»,-նկատեց Էդմոն Մարուքյանը:
Ապա նա հրապարակային առաջարկ արեց. «Վանաձորի հակասահմանադրական իրավիճակը հանգուցալուծելու համար մեզ անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՍԴ, որի տակ պետք է լինեն նաեւ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ստորագրությունները: Առաջարկում ենք նրանց միանալ՝ իրենց ստորագրություններով»:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ «ԵԼՔ»-ի նոր՝ ընտրակաշառքից հրաժարվածներին 15 000-ական դրամ տալու մասին ծրագրային կետին՝ ասելով, որ իրենց թիմն ամեն ինչ հաշվարկել է, եւ «ԵԼՔ»-ը չի կասկածում իր քաղաքացիների ազնվության վրա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ