Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասսայական մարզական ելույթներ՝ նվիրված Շուշիի հաղթանակի 25-ամյակին (Ֆոտոշարք)

Մայիս 09,2017 16:48

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Շուշիում տարած հաղթանակի 25-ամյակի եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակի առիթով մարզական ցուցադրական ելույթներ էր կազմակերպել Երեւանի կենտրոնում:

Օլիմպիական եւ ոչ օլիմպիական տարբեր մարզաձեւերի հիմնականում պատանի եւ երիտասարդ մարզիկներ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին ցուցադրում էին իրենց ընտրած մարզաձեւերի գեղեցկությունը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզական մասսայական միջոցառումներ նախարարությունն անցկացնում է մշտապես: «Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը նախարարության գերակա խնդիրներից մեկն է, իսկ մայիսյան հաղթանակների եռատոնին նվիրված ցուցադրական այս ելույթները, որ մենք կազմակերպում ենք ավանդաբար, երեխաներին ու նրանց ծնողներին օգնում է կողմնորոշվել մարզաձեւ ընտրելու հարցում: Ծնողները զրուցում են մարզիչների հետ, ծանոթանում ներկայացվող մարզաձեւերի նրբություններին ու իրենց երեխաներին տանում մարզադպրոցներ:

Վերջին տարիներին նախարարությունն առանձնակի կարեւորություն է տալիս ազգային մարզաձեւերի, մասնավորապես, կոխ ըմբշամարտի, վերածնմանը: Ստեղծել ենք ֆեդերացիա, որը զբաղված է ազգային կոխ ըմբշամարտի պատմական կանոնների, տարազ-մարզահագուստի մշակմամբ ու հանրահռչակմամբ, առավել եւս, որ աշխարհում այսօր հայտնի ու տարածված բազմաթիվ մենապայքարային մարտարվեստների հնարքները վերցված են հենց մեր կոխ ըմբշամարտից», – ասաց փոխնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031