Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ այսօր «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին նաեւ «ԵԼՔ» դաշինքից ընտրված պատգամավորներն ու դաշինքի անդամները՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակի առաջ: «Մեր «ֆեյսբուքյան» կողմնակիցներին խնդրում եմ անհեթեթ մեկնաբանություններ չանել»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին 15 000 դրամ տալու «ԵԼՔ»-ի առաջարկին, որը սոցցանցերում դաշինքի որոշ կողմնակիցներ «անհեթեթ» էին որակել, ասաց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ողջունածները կարծում են, որ 15 000 դրամը «ընտրակաշառքային գերության» մեջ գտնվող քաղաքացիներին տրվող փրկագին է:
Թե որտեղից է դաշինքը գտնելու այդ գումարները, Փաշինյանի հավաստմամբ՝ քաղաքային իշխանության գլուխ գալու դեպքում դաշինքը մտադիր է 30 միլիարդ դրամով ավելացնել Երեւանի բյուջեն: Ընդ որում, ըստ «ԵԼՔ»-ի հաշվարկների, 15 միլիարդ դրամ միայն կազմում է չվճարվող գույքահարկերի չափը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ