Այսօր Հաղթանակ զբոսայգում նախընտրական քարոզարշավ իրականացնող «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները նկարվեցին Արարատի ֆոնին:
Կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եռատոնի կապակցությամբ նաեւ ուղերձ հղեց ողջ հայությանը: «Արարատը մեր թիկունքում է, առջեւում մայր Հայաստանն է, մենք տոնում եւ վայելում ենք հաղթանակի բերկրանքը: Այն մեզ դժվարությամբ է տրվել: Սա հաղթանակ էր ֆաշիստական Գերմանիայի եւ թուրքերի դեմ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Լրագրողներից մեկի հարցին`ամսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններով ե՞ւս հաղթանակ են տոնելու, Զարուհի Փոստանջյանը դրական պատասխան տվեց. «Մի քանի օրից էլ ենք հաղթանակ տոնելու: Դա լինելու է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հաղթանակը: Այդ հաղթանակին սպասում ենք բոլորս: Դա անհրաժեշտ է յուրաքանչյուրիս»:
Զարուհի Փոստանջյանը Մայր Հայաստանի արձանը խորհրդանիշ է համարում բոլորիս համար: Ասում է`իր գեներում կա, օրինակ, իր պապիկի տատիկը զենքով կռվել է թուրքերի դեմ: Հարկ եղած դեպքում ինքն էլ կվերցնի: Նա ուրախ է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում արդեն կին մասնագետներ կան:
«Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգուց գնացին Եռաբլուր`ծաղիկներ դնելու արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ֆաշիստական Գերմանիա» !
1918-ին !!!
Տիկինը փաստօրէն Առաջին Համաշխարհային Պատերազմը շփոթում է Երկրորդին հետ…
(այսպէս կ’ըլլայ, երբ որ շա՜տ բան գիտես… գիտելիքներդ կը սկսին այլեւս գլուխէդ յորդիլ, իրարու խառնուիլ…)
(իսկ եթէ խօսում է Երկրորդ ՀՊ-ի մասին,
ռազմականօրէն, Թուրքիան վաբշե դուրս մնացած էր անկէ,
– քաղաքականօրէն՝ երկու լարերի վրայ խաղալով –
ամէն դէպքում, հայ-թրքական որեւէ բախում տեղի չունեցաւ…)